Անմիջապես զգացի, որ Վաղոյի հիմնարար իրավունքներից մեկը կամ մի քանիսը խախտված են։ Հևիհև մտավ ներս, թարս հայացք նետեց հեռախոսով խաղացող երեխեքիս կողմը ու վրա տվեց․
- Հարևան, սա կյանք չի, էսօր վերջին հույսս էլ կորցրի։
- Հլը հանգստացի ու պատմի․ էդ ի՞նչ հույս էր, որ պահել էիր։
- Հասկանո՞ւմ ես, երբ առաջին անգամ տեսա, որ մարդու իրավունքների պաշտպանը երկար ու սուր քիթ ունի՝ շատ էի ոգևորվել։
- Ինչի՞ էիր ոգևորվել։
- Մտածեցի՝ դիտմամբ են էդ տեսակ քթով մարդ գտել, որ քիթը ամեն տեղ մտցնի։
- Բայց խի՞ պիտի ամեն տեղ մտցնի։
- Որովհետև մեր իրավունքները ամեն տեղ բռնաբարում են, հլը տեղեր կան, որ մի քանի անգամ են բռնաբարում։ Իսկ դրա հեչ վեջն էլ չի։
- Դե լավ ա, որ վերջապես էդքանը հասկացել ես․․․
- Ես ուրիշ բան էլ եմ հասկացել։
- Ի՞նչ բան։
- Եթե դա էդքան երկար ու էդքան սուր քիթ ունի ու ոչ մի տեղ չի մտցնում, ուրեմն թող էդ երկար ու սուր քիթը վեկալի ու մտցնիիիիի․․․
- Հլը հո՛պ, Վաղո, չես տեսնո՞ւմ՝ էրեխեքը տանն են։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ